Մահացել է Արմեն Բուդաղյանը
1 hour ago
1 min read

90 տարեկանում մահացել է հայ երաժշտագիտական մտքի, երաժշտական կրթության նշանավոր ներկայացուցիչ, գիտնական, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գուրգենի Բուդաղյանը։
Արմեն Բուդաղյանը ողջ մասնագիտական կյանքը նվիրել է հայ երաժշտարվեստի ուսումնասիրությանը, երաժշտագիտական մտքի զարգացմանը, երաժշտական կրթության ամրապնդմանը և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը:




















