«Հերիք է էշի տեղ դնեք. հրաժարական ես տալի՞ս, այ ստախոս». Կառավարության դռներն են ծեծում սևազգեստ մայրերը
6 hours ago
1 min read

Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ նոյեմբերի 26–ին, բողոքի ակցիա են իրականացնում արցախցիները, նաև սևազգեստ մայրերը։
Վերջիններս մոտեցան կառավարության դռներին և սկսեցին ծեծել, որ բացեն. «Հերիք է էշի տեղ դնեք, բացեք դուռը, հերիք եղավ, բոլ եղավ։ Հիմա Նիկոլը չի տեսնո՞ւմ, որ մենք էստեղ կանգնած ենք։ Նիկոլի սիրտը հիմա չի ցավո՞ւմ մեզ համար։ Քո համար կանգնել եմ, քո համար քայլել եմ, հրաժարական ես տալի՞ս, այ ստախոս։ Հենց դու ես իմ երեխուն սպանողը եղել, այ հանցագործ Փաշինյան։ Դուրս արի, չոքի հիմա։ Աթոռի կռիվ եք տալիս, այ հանցագործներ։ Դուրս արի, Փաշինյան։ Նիկոլ, դուրս ես գալու»։
Ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տալիս, որ կանայք շատ մոտենան դռանը։




















