top of page

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

2 minutes ago
1 min read

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում այսօր տեղի է ունեցել խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը՝ մեկ հարկի տակ համախմբելով եվրոպական տարբեր երկրների մարզիկների, մարզիչների և մարզական պատվիրակությունների ներկայացուցիչների։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։


 
 
1/3932
bottom of page