top of page

Անգլիայի հավաքականում վարակ կա. կիսապաշտպանը մեկուսացվել է

  • 10 hours ago
  • 1 min read

Անգլիայի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմից՝ աղիքային վարակի պատճառով: Թոմաս Տուխելի թիմը շարունակում է նախապատրաստվել ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի՝ Նորվեգիայի դեմ կարևորագույն հանդիպմանը։

Ինչպես հաղորդում են Daily Mail-ն ու BBC-ն, 27-ամյա ֆուտբոլիստն ինֆեկցիայի պատճառով արդեն բաց է թողել ազգային թիմի վերջին երկու մարզումները։ Նշվում է, որ Ռայսը մինչ այդ էլ գանգատներ ուներ. նրան անհանգստացնում էին մեջքի ստորին հատվածի և ազդրի հետին մկանի խնդիրները, իսկ վարակն էլ ավելի է բարդացրել վիճակը:

Անգլիայի հավաքականի բժշկական շտաբը որոշել է անհապաղ մեկուսացնել կիսապաշտպանին հիմնական խմբից՝ ճամբարում վարակի հնարավոր տարածումն ու բռնկումը կանխելու նպատակով: Աղբյուրները վստահեցնում են, որ վիրուսի տարածումը հաջողվել է կասեցնել: Նշենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում Ռայսն անցկացրել է 4 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

Անգլիացիների կադրային խնդիրները սրանով չեն սահմանափակվում։ Թիմի պաշտպան Մարկ Գեհին ուրբաթ օրը խորացված բուժզննում կանցնի ազդրի հետին մկանի վնասվածքի պատճառով: Թե՛ Ռայսի, թե՛ Գեհիի մասնակցությունը առաջիկա հանդիպմանը խիստ հարցականի տակ է:

Դրական նորությունն այն է, որ աջ եզրային պաշտպան Ռիս Ջեյմսն ապաքինվել է, վերադարձել ընդհանուր խումբ և ակտիվորեն պատրաստվում է խաղին:

Հիշեցնենք, որ Անգլիա – Նորվեգիա քառորդ եզրափակիչ դիմակայությունը կկայանա լույս հուլիսի 12-ի գիշերը՝ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում։

 
 
1/3669
bottom of page