Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասում բшխվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան
- 21 minutes ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 21-ին, վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասում բախվել են բեռնատար գնացքը և բեռնատար ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնությունը




















