Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը հյուրընկալել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին
- 2 minutes ago
- 1 min read

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին: Այս մասին հայտնում է վրացական ԶԼՄ-ները։
ՊԱԾ-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցի շրջանակներում երկու գերատեսչությունների ղեկավարները աշխատանքային հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունները և դրանց խորացման հեռանկարները:
Ընդգծվել է միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործընթացում երկու երկրների հետախուզական և անվտանգության կառույցների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը:
Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը առաջնահերթ ուղղություններով:
Վրաստան այցի շրջանակներում Քրիստինե Գրիգորյանը, պատվիրակության հետ միասին, այցելել է նաև Հետախուզության ծառայություն և աշխատանքային հանդիպում անցկացրել ղեկավար անձանց հետ:




















