Շուրջ 180 տոննա հումանիտար օգնություն Արցախից տեղահանվածներին՝ ՌԴ-ի կողմից
- Apr 10
- 1 min read

Կյանքը շատ է բարդացել, երբեմն կիսասոված օրեր ենք ունեցել և անգամ ամենաչնչին թվացող օգնությունը մեզ համար անչափ կարևոր է։ Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախից տեղահանված 41-ամյա Արմինեն։
«Ամուսինս է միայն աշխատում, 4 երեխա ունենք, մեծս հաշմանդամություն ունի և ես աշխատել չեմ կարողանում, իսկ ամուսինս դժվարությամբ է հոգում անգամ նվազագույն կարիքները»,- նշել է նա։
Արմինեի ընտանիքի նման հարյուրավոր ընտանիքներ հումանիտար օգնության հերթական չափաբաժինն են ստացել են Ռուսաստանից։ Նախաձեռնությունն իրականացվում է «Ռուսական մարդասիրական առաքելության», «Եվրասիա. ավանդական արժեքների տարածք» կազմակերպության և Ռուսական հումանիտար միության համատեղ ջանքերով։




















