top of page

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը՝ արտահերթ ընտրություների սցենարը կանխելու համար

5 hours ago
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների հարցն իշխանական կուլիսներում, հատկապես ԱԺ խմբակցությունում, ավելի ակտիվ են քննարկում, քան ընդդիմադիր շրջանակներում։ Այստեղ խիստ մտահոգված են այն հեռանկարից, որ կարող են կորցնել մանդատն ու անհոգ կյանքը։

Մեր աղբյուրը չբացառեց այն, որ կգտնվեն ՔՊ-ականներ, ովքեր ընդդիմության հետ կմիանան՝ արտահերթի սցենարը կանխելու համար։

Բանն այն է, որ խորհրդարանը լուծարվելու եւ արտահերթ ընտրություն նշանակելու համար Փաշինյանը նախ պետք է հրաժարական տա, այլ ուժեր թեկնածուներ չպետք է առաջադրեն, եւ խորհրդարանը պետք է արձակվի․ սա՝ Փաշինյանի սցենարով։

Իսկ եթե ընդդիմությունը դեմ է դրան, ապա կարող են թեկնածու առաջադրել, եւ ճիշտ աշխատելու դեպքում չի բացառվում, որ որոշ ՔՊ-ականներ կողմ քվեարկեն, որպեսզի խորհրդարանը չարձակվի։



 
 
1/3863
bottom of page