Անկախ ընդդիմության հարթակում տիրող իրավիճակից՝ ներսում ազգային միասնական օրակարգի ձևավորման ու ճիշտ թիրախի ուղղությամբ շարժվելու հնարավորությունները սպառված չեն․ Աբրահամյան

Անկախ ընդդիմության հարթակում տիրող իրավիճակից՝ ներսում ազգային միասնական օրակարգի ձևավորման ու ճիշտ թիրախի ուղղությամբ շարժվելու հնարավորությունները սպառված չեն։
Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին, որով հավաստիացվում է, որ ազգային պայքար չկա, իսկ ավանդաբար հայկական շահեր սպասարկող ուժերը մրցակցությունից դուրս են մնացել:
Այն, որ ընդդիմության դաշտում հսկայական խնդիրներ կան՝ ընդհանուր օրակարգից մինչև միմյանց նկատմամբ խայթոցներ ու արշավներ, դա որևէ մեկը չի կարող հերքել:
Սակայն անկախ ԱԺ և ՏԻՄ արդյունքներից՝ իշխանությունն ուժեղ արտաքին ճնշումների ներքո է՝ զիջումների և անորոշ ապագայի զուգորդմամբ, իսկ թեման մեղմելու համար ոչ թե հայկական օրակարգի սպասարկման ուղղությամբ է շարժվում, այլ ներսում քաղաքական հակառակորդների չեզոքացման:
Անկախ ընդդիմության հարթակում տիրող իրավիճակից՝ ներսում ազգային միասնական օրակարգի ձևավորման ու ճիշտ թիրախի ուղղությամբ շարժվելու հնարավորությունները սպառված չեն»:




















