top of page

Հարցերը շատ են, հետևողականորեն պետք է հասնել վերջնանպատակին. Նարեկ Կարապետյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

1 hour ago
1 min read

Հարցերը շատ են, հետևողականորեն պետք է հասնել վերջնանպատակին, հասկանալ մոտիվները և հասկանալ՝ ինչու այդպես եղավ, ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին:

«Հասարակության բոլոր շերտերի համար, առավել ևս այն մարդկանց ընտանիքների, ովքեր ինչ-որ առումով տուժել են Հոկտեմբերի 27-ի արդյունքում, մինչև հիմա հարցը բաց է մնում:

Գիտեք, որ իմ հայրն այդ ժամանակ Ազգային ժողովի շենքում եղել և շատ ընտանիքներ կան, ում համար հարց է, պետք է հասկանանք»-ասել է Նարեկ Կարապետյանը։ 

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:


 
 
1/3863
bottom of page