2017 թվականին Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ տարավ, մոտ 9 ամիս անց հեղափոխություն եղավ․ Քոչարյանը՝ Փաշինյանին հեռացնելու հնարավորության մասին
- 6 minutes ago
- 1 min read

Մենք մինչև ընտրական գործընթացը համարում էինք, որ ընդդիմությունը շատ ակտիվ կարող է համագործակցել, մյուս ուժերն էին փորձում մեզանից որոշ չափով հեռավորություն պահպանել, հիմա համագործակցությունը համարում եմ պետք է, սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում անկասկած, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի՝ ընդդիմության համախմբման առաջարկի մասին։
«Արդյունավետության հետ կապված օրինակ բերեմ Հայաստանի Հանրապետությունը․ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ տարավ, մոտ 9 ամիս անց հեղափոխություն, իշխանափոխություն, հնարավո՞ր էր դա»,-ասել է Քոչարյանը։




















