Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը։
Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ, որոնք կարող են վերածվել փոխշահավետ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի նոյեմբերի 9-10-ը Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կապի և փոստային ծառայությունների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։




















