top of page

Թրամփը չի կարող հիմա ճնշում գործադրել Եվրոպայի վրա․ Զելենսկի

4 hours ago
1 min read

Թրամփը չի կարող հիմա ճնշում գործադրել Եվրոպայի վրա։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր Եվրոպայում տրամադրությունն այնպիսին է, որ կարծում եմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանում է՝ Եվրոպայի վրա ճնշում գործադրելն այժմ անհնար է։ Ուկրաինայի շուրջ կա ամուր միասնություն։ Մենք շնորհակալ ենք դրա համար»,-նշել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Դոնալդ Թրամփի՝ եվրոպական ծախսերի մասին արված դիտողությունները սպառնալիք չի համարում Եվրոպայի համար։

«Ես չեմ լսել, որ նա որևէ մեկին նման սպառնալիք ներկայացնի։ Բացարձակապես ոչ։ Եկեք անկեղծ լինենք։ Ես կասեի, որ այս ազդանշանը մի փոքր այլ կերպ էր հնչում», - բացատրել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Թրամփն ասում էր, որ Եվրոպան շատ գումար է ծախսում և կարող է այդ միջոցներն օգտագործել իր սեփական կարիքների համար պատերազմի ավարտից հետո։


 
 
1/3919
bottom of page