Հերթափոխի պահին պատահական կրակոց է արձակել. վիրավորի առողջական վիճակը բավարար է. Էկոնոմիկայի նախարարություն
- 3 hours ago
- 1 min read

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել այսօր հնչած կրակոցների վերաբերյալ։
«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։




















