top of page

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի

  • May 29
  • 1 min read

Երևանում մայիսի 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 Մայիսի 31-ին և հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մայիսի 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ի կնվազի 8-10 աստիճանով։


 
 
1/3750
bottom of page