top of page

Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթին 10 000-ից ավելի մարդ է մասնակցել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

Մայիսի 9-ին Երևանում տեղի ունեցավ «Անմահ գնդի» ավանդական հաղթական երթը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձին։

«Անմահ գնդի» ավանդական հաղթական քայլերթին այս տարի ռեկորդային թվով մարդիկ են մասնակցել՝ ավելի քան 10 000 հոգի։ Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն,  այդ մասին հայտնել է «Անմահ գնդի» մամուլի ծառայությունը։

«Սա ընդգծում է Հայաստանի բնակիչների խորը հարգանքն ու հիշողությունը խորհրդային ժողովրդի սխրագործության նկատմամբ՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երթի մասնակիցները ձեռքներին պահել էին իրենց պապերի, հայրերի դիմանկարները՝ որպես հարգանքի նշան՝ նրանց քաջությանն ու ինքնազոհությանը:

«Այս միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց սերունդների միասնությունն ու Մեծ հաղթանակի մասին պատմական ճշմարտության պահպանման կարևորությունը», նշված է «Անմահ գնդի» մամլո հաղորդագրությունում։

bottom of page