top of page

Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են հաստատել ռազմավարական գործընկերություն․ Փաշինյանը և Տոկաևը համատեղ հայտարարություն են ստորագրել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 11 hours ago
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:



Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն:



Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխանակվել են «Գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պաշտպանության և անվտանգության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը, «Առևտրատնտեսական համագործակցության 2026-2030 թվականների ճանապարհային քարտեզը»:



Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության և միջև փոխանակվել է համագործակցության մասին հուշագիր: Համագործակցության մասին հուշագիր է փոխանակվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվայնացման նախարարության և միջև:

1/3141
bottom of page