top of page

«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

3 hours ago
1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները համատարած խուզարկություններ էին սկսել Ստեփանավանում, որտեղ առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Խուզարկություններից հետո կուսակցության մի շարք աջակիցներ ձերբակալվել էին։ Այժմ դատարանում մեկ տասնյակից ավելի անձանց խափանման միջոցի հարցն է քննարկվում։ Նրանք մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անդրադարձել է այդ դեպքի ու որակել այն քաղաքական բնույթի հետապնդում։


 
 
1/3852
bottom of page