top of page

Էրդողանը Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

2 hours ago
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու երկրների միջև եղբայրական կապերի հիման վրա կշարունակեն համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։


 
 
1/3852
bottom of page