Հայտնի է, թե ինչու են ձերբակալվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու իր թիկնապահը
- Feb 20, 2025
- 1 min read

2 անձ ապօրինի զենք զինամթերք կրելու ու պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:Tert.am-ը ՆԳՆ մամուլի քարտուղարին հարցրել էր, թե ինչու են ձերբակալվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Գյումրիում բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:




















