top of page

Բաղրամյանում ապօրինի որսի դեպք է բացահայտվել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 24
  • 1 min read

Փետրվարի 22-ին Բաղրամյանի համայնքային բաժնի ոստիկանները Արտամետ գյուղի դաշտում նկատել են հրացանով որս անող մի տղամարդու։Արտամետ գյուղի բնակիչ, Որսորդմիության անդամ 64-ամյա տղամարդը հայտնել է, որ դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ, որոնք «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում են։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Պարզվել է, որ այս տեսակի թռչնի որսն արգելված է:

Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

64-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

1/2697
bottom of page