Շղթայական ավտովթար՝ Բագրատունյաց պողոտայում․ օտարերկրացի մոտոցիկլավարին տեղափոխել են հիվանդանոց
- Armen Sukiasyan

- 9 minutes ago
- 1 min read

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են «Toyota», «Mercedes» , «Nissan» մակնիշների ավտոմեքենաները և մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ով օտարերկրացի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















