top of page

«Նոա»-ն դարձավ Հայաստանի չեմպիոն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 days ago
  • 1 min read

 Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն։

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց տանտերերի պաշտպան Հովհաննես Հարությունյանը, իսկ արդեն 5 րոպե անց Ներմին Զոլոտիչը կրկնապատկեց առավելությունը։ «Փյունիկի» միակ գոլը առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին խփեց Դանիլ Կուլիկովը։

1/2698
bottom of page