Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը
- Armen Sukiasyan

- 5 hours ago
- 1 min read

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտնում են․
Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մեր դպրոցի ռուսերենի երկարամյա և նվիրյալ ուսուցչուհի՝ Անուշ Ավետիսյանը։
Նրա կատարած մեծ աշխատանքը և հոգատար վերաբերմունքը կմնան մեր դպրոցի պատմության ու մեր հիշողությունների մեջ։
Հարգանքով խոնարհվում ենք նրա վառ հիշատակի առաջ և հայտնում մեր անկեղծ ցավակցությունը ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու բոլոր աշակերտներին։




















