Թուրքական «Գալաթասարայ»-ը հետաքրքրված է Սպերցյանով
- Oct 16, 2025
- 1 min read

Թուրքական «Գալաթասարայ» ակումբը «Կրասնոդարի» խաղացող Էդուարդ Սպերցյանին ներառել է իր ձմեռային տրանսֆերային նպատակների ցանկում, հայտնում է Ajansspor-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրքական թիմի գլխավոր մարզիչ Օքան Բուրուկը դիտարկում է Սպերցյանին հարձակողական կիսապաշտպանի դիրքում և պլանավորում է պաշտոնական առաջարկ անել «Կրասնոդարին» հունվարին։




















