top of page

Դիմելու եմ միջազգային կազմակերպություններին․ Արեգա Հովսեփյանը՝ Արցախից տեղահանված անձանց անձնագրերում ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելու մասին

12 hours ago
1 min read
Դիմելու եմ միջազգային կազմակերպություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով Արցախից տեղահանված անձանց անձնագրերում ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելու մասին: 

«Սիրելի հայրենակիցներ, երեկ բավական երկար խոսակցություն եմ ունեցել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հետ: Թեման նոր կենսաչափական անձնագրերի հետ կապված մի շարք հարցերն էին, առաջին հերթին` ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելը:

Մի շարք հակափաստարկներ բերեցի, լսեցի իրենց հիմնավորումը: Հայտնեցի, որ այս թեմային ամենածավալուն անդրադարձ եմ անելու գրավոր և բանավոր, դիմելու եմ միջազգային կազմակերպություններին:

Դրանից հետո տվյալ ծառայությունը հրապարակում է հետևյալ հայտարարությունը:

Ավելի բովանդակային անդրադարձս` շուտով»,- գրել է նա: 

1/3916
bottom of page