top of page

«Հայաստանը ֆորպոստ դարձրած, Եռաբլուրը հիմնադրած». Փաշինյանը պատասխանել է Տեր–Պետրոսյանին

4 hours ago
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։

Նիկոլ Փաշինյանը Facebook—ի իր էջում գրել է.

«Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած, պաշտոնավարման ընթացքում երկու թե երեք անգամ ասուլիս հրավիրած եւ լրագրողների հազիվ 7–8 չնախապատրաստված հարցի պատասխանած, իշխանության հասնելու համար Հայաստանը կոնֆլիկտի եւ ապա պատերազմի մեջ ներքաշած, Եռաբլուրը հիմնադրած, Հայաստանի կործանարար արտագաղթը կազմակերպած, Հայաստանը ֆորպոստ դարձրած, Սերժիկ Սարգսյանի համար ՆԳՆ–ն ու ԱԱԾ–ն իրար միացրած, Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակած, իշխանությունը նրան ժառանգած եւ նրա «երդման արարողությանը» մասնակցած, Հայաստանը քաղաքական սպանությունների թատերաբեմ դարձրած, պատասխանատվությունից փախած, սահմանադրական հանրաքվեի եւ ընտրությունների արդյունքների կեղծման ավանդույթը Հայաստանում հիմնադրած, 2008թ․ մարտի 1–ի գիշերը հանգիստ քնած, Կտրիճ Ներսիսյանին դարպասի մոտ թողած, Եռաբլուրը ներքաղաքական ինքտրիգների մանրադրամ դարձած, Ռոբերտ Քոչարյանի, Սերժիկ Սարգսյանի եւ Կտրիճ Ներսիսյանի հետ վերամիավորված Լեւոն Տեր–Պետրոսյանը (շարունակիր ինքդ)»։


 
 
1/3916
bottom of page