Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Դոհայում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին
3 hours ago
1 min read

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Դոհայում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին։
Հայտնի է մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը․
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, 75 կգ՝ Գոռ Սահակյան
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, 95 կգ՝ Արա Աղանյան
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:30-ին, 110 կգ՝ Գարիկ Կարապետյան
Նշենք, որ Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից սկսած՝ մի շարք մրցաշարեր վարկանիշային են Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար։ Այս ստուգատեսում ևս 8 լավագույն ծանրորդներն ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում։




















