Ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել են 26 ամյա երիտասարդի
- Dec 12, 2025
- 1 min read

ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները դեկտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1․15-ին, Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ։




















