top of page

Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունը

6 hours ago
1 min read

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցում և հայտնաբերել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներ (Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Արջուտ):



Մասնավորապես՝

  • սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,

  • չի եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան:

Դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 
 
1/3891
bottom of page