top of page

Արագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է

9 hours ago
1 min read

Այսօր մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։



Վրաերթից հետո «Mercedes»-ը բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։


 
 
1/3891
bottom of page