top of page

Ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվել են և կոնսենսուս ունեն մեկ հարցի շուրջ՝ թույլ չտալ, որ ալիևյան Սահմանադրությունն ընդունվի ՀՀ-ում. Աննա Գրիգորյան

8 hours ago
1 min read

Մենք հասկանում ենք, որ խաղաղության օրակարգ փաստացի չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական պահանջ, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

«Այս իշխանությունները գնում են այդ պահանջը բավարարելու ճանապարհով, այն հույսով, որ կարող է այդ փուլում գա իրենց պատկերացրած խաղաղությունը, բայց ամեն անգամ մենք նոր պահանջի ականատեսն ենք լինում։ 

Հիմա ուղղակի ուզում եմ ասել, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը, հիմնական քաղաքական ուժերը միավորվել են և կոնսենսուս ունեն մեկ հարցի հետ կապված՝ թույլ չտանք, որ ալիևյան Սահմանադրությունն ընդունվի Հայաստանում։

ՀՀ Սահմանադրության մասին տարբեր կարծիքներ ունեն այսօր գործող քաղաքական ուժերը, բայց մեկ բան ակնհայտ է՝ ինչքան էլ դժգոհություն ունենանք այսօրվա Սահմանադրությունից, Հայաստանում չի կարող ընդունվել ալիևյան Սահմանադրություն, Հայաստանում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն՝ հայկական օրակարգով ձևավորված առաջարկ և ոչ երբեք ալիևյան Սահմանադրություն»-նշել է նա։


 
 
1/3891
bottom of page