Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել. Լևոն Քոչարյան
- 2 minutes ago
- 1 min read

«Պարտադիր բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են՝ անկախ դրանց այսօր ունեցած արդյունավետությունից, պրակտիկայում եղած վիճակից, դատարանների կաշկանդվածությունից, դատարանների քաղաքական պատվերներ կատարելուց։ Այն, ինչ նախատեսվում է օրենքով, բոլոր հնարավարությունները միանաշնակ օգտագործվելու են»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ խոսելով միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունից։
Նա չբացառեց, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանի գործով իրենք կարող են դիմել ՄԻԵԴ կամ ՄԱԿ։
Փաստաբանը ՀՀ երկորրդ նախագահի դեմ իրականացվող հետապնդումները որակում է քաղաքական, իսկ նրա մասով կայացրած որոշումները՝ ապօրինի։ Խուդոյանի խոսքով, իրավական գործիքներից զատ օգտագործելու են նաև քաղաքական բոլոր գործիքները։
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանն ընդգծում է, որ իր ընտանիքի անդամների դեմ իրականացվող հետապնդումները որևէ կապ չունեն օրենքի ու իրավունքի հետ, վկայում է նաև այն, որ կապարակնքել ու փակել են իրենց ընտանիքին պատկանող ընկերությունները։
կապարակնքումն անտրամաբանակն է, դա էլ վկայում է այն մասին, որ այն, ինչ կատարվում է, կապ չունի իրավունքի և օրենքի հետ։
«Կատարյալ անտրամաբանական է, կարիք չկա կապարակնքել ու փակել բիզնեսը։ Ինչի՞ են փակում բիզնես գործունեությունը, ընդհանրապես հասկանալի չէ։ Եթե ընկերությունն ունի հարկայինի հետ խնդիր, այլ կերպ է այդ խնդիրը լուծվում։ Նույնիսկ այդ մասով խնդիր չունենք, ոչ մի դրամ հարկ չի թաքցվել, դա միանշանակ կերպով ասում եմ»,-ասաց նա։




















