top of page

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին մաhաgու վրաերթի ենթարկած Փաշինյանի ավտոշարասյան վարորդի պատժաչափը

  • 17 hours ago
  • 2 min read

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած Նիկոլ Փաշինյանի շարասյան ուղեկցող մեքենայի  վարորդ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը:

Panorama.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ վերաքննիչ դատարանը (դատավոր Ռոբերտ Պապոյան) անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումը՝ Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված պատիժը՝ ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով։

«Կողմերի բողոքները, ըստ էության, մերժվել են»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ տուժող կողմը միջնորդել էր ավելի խիստ պատիժ նշանակել, գույքային հայցն ամբողջությամբ բավարարել, իսկ Արամ Նավասարդյանը պահանջել էր  չընդունել առաջին ատյանի դատարանի վճիռը, խախտում չի եղել, արագությունը չի գերազանցել:Դատախազությունը չէր բողոքարկել առաջին ատյանի որոշումը, թեև մեղադրողի միջնորդած պատժից դատավորն ավելի ցածր պատիժ էր նշանակել։ 

Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը սանալուց հետո բողոքարկելու են վճռաբեկ դատարան. «Մենք դժգոհ ենք պատժաչափից, 1 տարի 6 ամիսը համարում ենք անհամաչափ, ակնհայտ մեղմ պատիժ։ Մենք հենց այդ հիմքով էինք մեր բողոքը բերել վերաքննիչ դատարան։ Ու քանի որ մեր բողոքը չի բավարավել, դիմելու ենք վճռաբեկ դատարան»։

Իսկ թե ի՞նչ հիմքով չի բավարվել բողոքը հարցին ի պատասխան փաստաբանն ասաց, որ դատական ակտը դեռ չեն ստացել, բայց որպես  կանոն նշում են, որ հիմնավորված չեն այն փաստարկները, որ առաջին ատյանի դատարանը թույլ է  տվել դատական սխալ, դրանով հաստատում են առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությանը։

Հարցին՝ այս գործով վաղեմության ժամկետը լրանալուն մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, արդյո՞ք կհասցնեն այդ ժամկետում բողոքարկել ու նաև ստանալ վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտը, Ասլանյանն ասաց. «Կախված է վերաքննիչ դատարանից։ Եթե առաջիկա 2-3 ամսում տրամադրեն դատական ակտը, կարծում եմ, խնդիր չենք ունենա, բայց երբեմն լինում է, որ վերաքննիչ դատարանը ուշ է  տրամադրում։ Կարծում եմ՝ այս գործով այդ խնդիրը չի լինի, որովհետև իրենք այդ ժամկետն իրենց վրա չեն թողնի»։

Հիշեցնենք, որ դատարանի 2024 թ. օգոստոսի 8-ին կայացրած վճռով Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչել 2003 թ. Ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները  կամ ճանապարհային երթևեկության  կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ 


առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։

2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

 
 
1/3560
bottom of page