ԱՄՆ-ն միջուկային ռումբ կկիրառի՞ Իրանի նկատմամբ․ ի՞նչ են մտածում Իրանում Թրամփի uպառնալիքների մասին
- 6 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի տարածքին իր խոստացած հարվածների հետևանքով կարող է «մի ողջ քաղաքակրթություն» կործանվել։
«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես կլինի: Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքերը, գուցե ինչ-որ հեղափոխական և ուշագրավ բան տեղի ունենա, ով գիտի: Մենք դա կիմանանք այսօր երեկոյան ՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,- սպառնացել է Թրամփը:
Նա ընդգծել է, թե 47 տարվա «կոռուպցիան և մահերը» վերջապես կավարտվեն։ Եզրափակելով իր միտքը՝ Թրամփը Աստծուց օրհնություն է խնդրել Իրանի ժողովրդի համար:
Ի՞նչ են մտածում Իրանում, ի՞նչ կարող է լինել այսօր Իրանում․ հարցի պատասխանը ստանալու նպատակով MediaHub-ը զրուցել է Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանիի հետ։
«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր հարձակվել են Իրանի որոշ երկաթուղային և տարբեր ճանապարհային կամուրջների վրա, հավանական է, որ նրանք որոշակի սահմանային կետերից կիրականացնեն ցամաքային ներխուժում դեպի Իրան կամ գուցե ուղղաթիռային գործողություններ իրականացնեն: Ամենավատ դեպքում նրանք կարող են մարտավարական միջուկային ռումբ կիրառել Իրանի որոշ միջուկային օբյեկտների դեմ, մասնավորապես՝ Սպահանում գտնվողների: Մենք այստեղ ենք արդեն 7000 տարի, ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել, նա ուզում է վախեցնել մեզ»,- ասաց Մովահեդիանին։
Նա հավելեց, որ իրենք չեն լքում իրենց երկիրը, անկախ նրանից, թե ինչ է անելու Թրամփը։




















