top of page

ԵԽԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծ է մշակել

  • 3 hours ago
  • 1 min read

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (PACE) Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծ է մշակել։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Փաստաթուղթը «լրջագույն մտահոգություն է հայտնում Վրաստանում ժողովրդավարության տապալման և սոցիալական ճգնաժամի կապակցությամբ»։ Ըստ նույն բանաձևի՝ Վրաստանում շարունակաբար տեղի է ունենում ժողովրդավարության հետընթաց, նաև ճնշումներ քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության և այլախոհության նկատմամբ։

Բանաձևի հեղինակները նշել են, որ Վրաստանը չի կատարել ԵԽԽՎ-ի ներկայացրած ոչ մի հանձնարարական։ Բանաձևը պահանջում է Վրաստանում գոյություն ունեցող «ռեպրեսիվ օրենսդրության չեղարկում»։ Ըստ հայտարարության՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունն արտոնություն է` համապատասխան պարտավորություններով և իրավունքներով։

Բանաձևի նախագիծը քվեարկության կդրվի հունիսյան նստաշրջանում։

 
 
bottom of page