top of page

Միակ մտավախությունս այն է, որ կգնան եկեղեցու պառակտման, իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը. Նարեկ Կարապետյանը և «Մեր ձևով» շարժման անդամները Մայր Աթոռում են

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read
ree

Այս քայլով Փաշինյանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ նա չի պայքարում եկեղեցու դեմ, բայց ՀՀ-ում ապրողները գիտեն, որ նա Սրբազաններին, քահանաներին կալանավորում է և պայքարում է եկեղեցու անկախության դեմ: Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Միակ մտավախությունս այն է, որ կգնան եկեղեցու պառակտման, իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը: Մենք պետք է մի ժայռ ունենանք, որի վրա հենվում ենք, երբ ազգային միասնությունից ենք խոսում»,-ասել է Նարեկ Կարապետյանը:

Նշենք, որ քիչ առաջ Մայր Աթոռ են ժամանել «Մեր ձևով» շարժման անդամները:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները Կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով ժամը 17:00-ին հավաք են կազմակերպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

 
 
1/3198
bottom of page