ՀՀ իշխանության անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից՝ սպառնալիք ստեղծելով հայ գերիների կյանքի համար. Աբրահամյան
- May 16
- 1 min read

«Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվում հայ գերիների նկատմամբ հաշվեհարդարների, ապօրինությունների և իրավունքների համատարած խախտումների վերաբերյալ ուղերձը ցնցող փաստերի հանրայնացման մասին էր»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, Դավիթ Բաբայանի խոսքը փոխլրացնում էր օրեր առաջ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությանը, որտեղ ևս կարմիր գծով շեշտվում էր Ադրբեջանում աննախադեպ անօրինականությունների շղթայի և իրավիճակային փակուղու մասին։
«Բայց ամենից զատ, ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը, որովհետև ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից՝ լուրջ սպառնալիք ստեղծելով հայ գերիների կյանքի և առողջության համար»,- գրել է Աբրահամյանը։




















