top of page

2021թ․-ին ձեզ եկել և խոստանում էին ապագա, ստում էին․ Արամ Վարդևանյան

  • 52 minutes ago
  • 1 min read

«2021թ․-ին ձեզ եկել և խոստանում էին ապագա, բայց ձեզանից ոչ ոքի չէին  ասում, որ Արցախը հայաթափվելու է, բարեկեցությունը չի լինելու։ Ձեզ ստում էին»,- Հրազդան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Նա շարունակեց․ «2018թ․-ին ձեզ ասում էին, որ մեկ իշխանություն տասը տարուց ավելի չպետք է պաշտոնավարի, հիմա եկել ու ձեզ ասում են՝ ուզում են 13 տարի պաշտոնավարել։ Դրան մեր պատասխանը այն է, որ փոփոխությունները գալիս են։ Հինգ տարի առաջ մեզանից շատերը գիտակցում էին տագնամն ու սպառնալիքը, որ կար մեր անվտանգության ու պետականության առջև։ Այսօր մենք խոսում ենք , երբ Արցախում չկա գեթ մեկ հայ, երբ մեր հայրենիքում ադրբեջանական օկուպացիա կա։ Խոսում ենք այն պայմաններում, երբ տեսնում ենք տագնապ՝ Հայաստան են բերելու դրանց հազարաներով։ Դրա համար ասում ենք՝ հունիսի յոթին գնում ենք ընտրության, որ գնան»։

Վարդևանյանի համոզմամբ՝ այն ատելության պատճառը, որը տարածում է իշխանությունը, այն է, որ չունեն ծրագիր և միայն սուտ են խոսում։

 
 
1/3583
bottom of page