top of page

Ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են դիմակավորված հատուկ օպերացիաներ, որի արդյունքում կան բերման ենթարկվածներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:



Ոստիկանները Մալաթիայում հայտնի «Ոսկու շուկայի» տարածքում իրականացրած օպերացիայի արդյունքում ոստիկանություն են տեղափոխել Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի փեսային, ով ավելի շատ հայտնի է որպես Մալաթիայի «ոսկու շուկան տիրություն անող» «Լեդի Հակոբի» Զորիկ։



Իրավապահները օպերացիա են իրականացրել նաև Կուրղինյան փողոցում՝ «Լեդի Հակոբի» ազգականի տանը։ Հիմնականում փնտրել են թմրամիջոցներ, զենք-զինամթերք և այլ կասկածելի իրեր։



Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխված անձանց թիվը հասնում է 15-ի։



Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։

 
 
1/3198
bottom of page