Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահից
13 hours ago
1 min read

առը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հանդիպել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ եւ նրանից նվեր է ստացել 11 համարի անվանական խաղաշապիկ։
Ծառուկյանը լուսանկարը հրապարակել է Instagram-ում՝ գրելով․
«Շնորհակալություն Ժոան Լապորտային եւ «Բարսելոնային» ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ դառնալու պատմության մեջ մեծագույն ֆուտբոլային ակումբներից մեկի մասը»։
Արման Ծառուկյանը «Կամպ Նոու» ստադիոնում ներկա էր եղել Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպմանը։ 2:1 հաշվով հաղթել էր Արքայական թիմը։




















