top of page

Ջրվեժ-Գառնի ճանապարհի կամրջի մոտից հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված տղամարդ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 hour ago
  • 1 min read
ree

Նոյեմբերի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գառնի-Երևան կամրջի տակ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «պոլիտրավմա հարցական, ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մհեր Գ․-ն է։ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում Արտաշատի խճուղու Ջրվեժ-Գառնի ճանապարհի կամրջի տակ Մհեր Գ․-ն հանդիպել է իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արմենուհի Գ․-ի և նրա ամուսնու, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Հովհանես Հ․-ի հետ հարաբերություններ պարզելու նպատակով, ինչի ընթացքում Հովհաննես Հ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մհեր Գ․-ի մեջքի շրջանին՝ պատճառել մարմնական վնասվածք:

Նույն օրը Հովհաննես Հ․-ն հայտնաբերվել է և ձերբակալվել:

 
 
1/3166
bottom of page