top of page

Հունգարիայում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը. Օրբանն ընդունել է պարտությունը

  • 5 hours ago
  • 1 min read

Հունգարիայում նախօրեին կայացած ընտրություններից հետո Պետեր Մադյարի «Տիսա» ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթել է, այլև այժմ ճիշտ ուղու վրա է՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ապահովելու համար: Բի-Բի-Սի-ն գրում է, որ 16 տարի իշխանության լինելուց հետո վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա «Ֆիդես» կուսակցությունն արդեն ընդունել են պարտությունը և խոստացել շարունակել իրենց աշխատանքը որպես ընդդիմադիր:

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների գրեթե 99%-ի հաշվարկից հետո «Տիսա» կուսակցությունը ստացել է 199 տեղերից 138-ը, ինչը նշանակում է, որ այն, հավանաբար, կապահովի սահմանադրական մեծամասնություն։

Վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությունն կունենա 54 մանդատ, մինչդեռ ծայրահեղ աջ Mi Hazánk կուսակցությունն ունի ևս վեց մանդատ։ Հունգարիայի կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% շեմը՝ խորհրդարան մտնելու համար։

Հունգարիայի օրենսդրության համաձայն, վերջնական ձայների հաշվարկը պետք է ավարտվի ոչ ուշ, քան շաբաթ օրը՝ ապրիլի 18-ը։

Վերջնական ձայների հաշվարկին չսպասելով՝ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արդեն շնորհավորել է Մադյարին հաղթանակի կապակցությամբ։ Նա ասել է, որ ընտրությունների արդյունքները պարզ են՝ դրանք ցավոտ անվանելով, և հավելել, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային ընդդիմության դիրքում։

Ընտրություններին գրանցվել է ընտրողների ռեկորդային բարձր մասնակցություն՝ 74.23%։

 
 
1/3473
bottom of page