Առողջական ի՞նչ խնդիրներ է առաջացնում կիտրոնաջուրը
- 2 minutes ago
- 1 min read

Ոմանք կարծում են, որ առավոտյան կիտրոնաջուր խմելը նպաստում է օրգանիզմի գործառույթների կարգավորմանը: Սակայն այս ըմպելիքը բոլորի համար հարմար չէ, և երբեմն այն կարող է նույնիսկ լուրջ հիվանդություններ առաջացնել։
Կարծիք կա, որ կիտրոնաջուրը բարելավում է մարսողությունը: Սակայն գաստրոէնտերոլոգ և լյարդաբան Սերգեյ Վյալովը շեշտել է, որ ըմպելիքն իրականում չի խթանում մարսողությունը կամ չի մեծացնում ստամոքսահյութի արտադրությունը: Մարդիկ կարող են բարելավում զգալ միայն ստամոքսի պերիստալտիկայի խթանման շնորհիվ, բայց ազդեցությունը ժամանակավոր է։
Մասնագետի խոսքով՝ կիտրոնաջուրը հակացուցված է քրոնիկ ստամոքս-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց համար: Թթվային ըմպելիքը կգրգռի ստամոքս-աղիքային լորձաթաղանթը, դրանով իսկ սրելով ախտանիշները։
«Կիտրոնաջրով ինքնաբուժումը պարզապես ժամանակի վատնում է», - զգուշացրել է Սերգեյ Վյալովը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում: Եթե ստամոքս-աղիքային տրակտում կան բորբոքման օջախներ, նշել է մասնագետը, այն ժամանակի ընթացքում կվատանա, և կիտրոնաջրի ոչ մի քանակություն չի օգնի: Բորբոքումը վկայում է ատրոֆիայի մասին, որը, ի վերջո, կարող է հանգեցնել քաղցկեղի: Հետևաբար, կարևոր է դիմել բժշկի:




















