top of page

Բաքվի բшրբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ, որչափ դա փորձում է ներկայացվել պարբերական պետական քարոզչությամբ․ Վարդան Ոսկանյան

1 hour ago
1 min read

Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։



«Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին անդրադարձել է նույնիսկ «Ալջազիրան»:



Բազմիցս եմ նշել, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ, որչափ դա փորձում է ներկայացնել պարբերական պետական քարոզչությամբ։



Սա չի նշանակում, թե թշնամուն պետք է թերագնահատել, բայց նույնքան սխալ է նրան գերագնահատելը։



Հիջաբի դեմ բողոքի ալիքն, ի դեպ, մի երկրում է, որի վարչախմբի պարագլուխը հաճախ հակահայկական իր խոսույթում փորձում է օգտագործել նաև իսլամի գործոնը, ինչի ականատեսն էինք նաև բոլորովին վերջերս, երբ Բաքվի բռնապետը բարբաջում էր մեր կողմից մզկիթները, իբր, ավերելու և պղծելու մասին»,-գրել է նա։



 
 
1/3837
bottom of page