Եթե Սամվել Կարապետյանը «չի կարող» լինել վարչապետ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նրան կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան
- 5 hours ago
- 1 min read

Մեր վարչապետ թեկնածուն Սամվել Կարապետյանն է, այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Ազատությանը» տված հարցազրույցում։
Անդրադառնալով հարցին, որ իշխանական շրջանակները պնդում են, թե Սամվել Կարապետյանը «չի կարող» առաջադրվել, Նարեկ Կարապետյանը նշեց. «Եթե Սամվել Կարապետյանը «չի կարող» լինել վարչապետ, ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը նրան կալանքի տակ պահում։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, հենց այդ պատճառով է նրան կալանքի տակ պահում»։




















