top of page

Իրաքը ֆինանսական օգնություն է խնդրել ԱՄՀ-ից՝ Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով. Reuters

  • 1 hour ago
  • 1 min read

Իրաքի պաշտոնյաները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության հետ, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՀ-ին մոտ կանգնած աղբյուրին:

 Նախնական բանակցությունները տեղի են ունեցել անցյալ ամիս Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների ժամանակ: Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկումները շարունակվում են այն հարցի շուրջ, թե որքան ֆինանսավորում կպահանջվի Իրաքին և ինչպես կկառուցվի հնարավոր վարկի կառուցվածքը:

Ինչպես ընդգծում է Reuters-ը, Իրաքն ունի նավթի պաշարների մեծությամբ հինգերորդն է աշխարհում, և երկրի տնտեսությունը սերտորեն կապված է նավթի արտահանման հետ: 

ԱՄՀ-ի կայքի տվյալներով՝ Իրաքի վերջին ֆինանսական գործարքը ԱՄՀ-ի հետ եղել է 3,8 միլիարդ դոլարի պահուստային համաձայնագիրը, որի գործողության ժամկետն ավարտվել է 2019 թվականի հուլիսին: Այդ գումարից ներգրավվել էր 1,49 միլիարդ դոլար:

Իրաքը համաշխարհային վարկատուին պարտք է 23,9 միլիարդ դոլար, ներառյալ մոտ 891 միլիոն դոլար, որը տրամադրվել էր արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում:

 
 
1/3549
bottom of page