top of page

«Դմիտրիևը Դավոսում կհանդիպի Ուիթքոֆի և Քուշների հետ»․

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա՝ Ջարեդ Քուշների հետ, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։


Նա նշում է, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 20-ին. բանակցողները կքննարկեն Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը։


Դմիտրիևի՝ Դավոս մեկնելու և ամերիկացի բանակցողների հետ հանդիպելու մասին ավելի վաղ գրել էր Reuters-ը։ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը հաստատել է, որ այս շաբաթ Համաշխարհային տնտեսական ֆորումում կշարունակվեն ԱՄՆ պաշտոնյաների հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։


Ֆորումը անցկացվելու է հունվարի 19-ից 23-ը։ The Financial Times-ը գրում է, որ օրակարգում ընդգրկված էին Ուկրաինայի հարցով բանակցությունները, սակայն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով թեման փոփոխվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շվեյցարական ֆորումում կլինի հունվարի 21-22-ին։

 
 
1/3263
bottom of page