top of page

Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի. նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը, ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ. Զուրաբյան

  • 5 hours ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանին աջակցելու իր կոչով Թրամփը չի էլ թաքցնում, որ անում է դա բացառապես մի նպատակով. այն է, որ «մեր հրաշալի Ամերիկյան Նավթային Ընկերությունները ստանան հասանելիություն Կենտրոնական Ասիայից ընդհուպ մինչև Միացյալ Նահանգները»: Այս մասին գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

«Այսինքն` ժողովրդավարության սկզբունքների բացահայտ խախտումը, ժողովրդի ազատ կամարտահայտությանը արտաքին կոպիտ միջամտությունը և հայ ժողովրդի վզին օտարի խամաճիկին պարտադրելն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՀԱՅՏ արդարացվում է բացառապես ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի և նավթային հսկայական շահույթի ձեռքբերման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի. նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը՝ ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որում մենք կարող ենք բառիս բուն իմաստով ՈՏՆԱՏԱԿ ընկնել, փոխարենը ստանալով Արևմուտքի հակադեմոկրատական աջակցությունը Հայաստանում կառավարող հակաժողովրդական անիրավ ռեժիմին:

Ինչպես միշտ նման վիճակներում, Հայաստանը ստանալու է միայն ավեր ու կորուստ, ստանալու է բռնապետություն, լավագույն դեպքում դառնալով համաշխարհային տնտեսության հումքային կցորդ, որի տերն ու տիրակալը լինելու է Ադրբեջանը` մեր ազգային ինքնության համար իր բոլոր հետևանքներով:

Բայց կա և այլ ճանապարհ՝ Հայաստանի Խելամիտ Ուղին, որը մերժում է որևէ ճամբարի՝ այդ թվում Ռուսաստանի կցորդ դառնալը և Հայաստանը դիտարկում է որպես ինքնիշխան անկախ երկիր: Մեր խաղաղության և զարգացման բանաձևը՝ ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ գերտերությունների շահերի ներդաշնակեցման ծրագիրն է, որը կայուն և հարատև խաղաղություն ու զարգացում կբերի մեր երկրին»,-գրել է նա:

 
 
1/3583
bottom of page