Իրենց ճամփու դնելուց հետո էլ Եռաբլուրը չի մեծանալու. Նարեկ Կարապետյան
- 5 hours ago
- 1 min read

«Մեր երկրի ամենակարևոր ու ամենահիմնասյունային զարգացման ուղղությունը մեր համայնքների զարգացումն է, ժողովրդի բարեկացությունը»,-Արագածավանում հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա ուրախությամբ նշեց, որ այստեղ գալուց տեսել է բազմաթիվ ծիրանի այգիներ։ Սակայն փաստեց, որ գյուղացին դրանց մթերման ժամանակ խնդիրների առաջ է կանգնում։ Նա նշեց՝ մթերման կայանների ստեղծումից հետո ծիրանը գյուղացուց կգնեն բարձր գնով։
Նարեկ Կարապետյանը նաև ներկայացրեց, թե ընտրություններում հաղթելուց հետո ինչպես են պատրաստվում լուծել կանանց աշխատանքի խնդիրը. զԶարգացնելու են տեքստիլ արդյունաբերությունը։
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն անդրադարձավ նաև պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե ինչու Սամվել Կարապետյանի հարազատները պատերազմում չեն զոհվել, հիշեցրեց, որ դրանից առաջ էլ արցախցուն նման հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանը։
«Իրենք բերում են մահ, բերում են արյուն, դրա ապացույցը հազարավոր զոհերն են։ Ինքը այդ հայտարարությունն արեց Վանաձորում, մի տեղում, որտեղից 500 մետր այն կողմ Սամվել Կարապետյանը կառուցել էր ծննդատուն ու նվիրել համայնքին։ Մենք կյանքի մասին ենք խոսում, ծնունդի մասին ենք, խոսում, գյուղատնտեսության, զարգացման մասին, իրենք խոսում են զոհվելու, մահվան մասին, դրա համար իրենց գալու առաջին օրից մահը հետապնդում է հայոց աշխարհը, դրա համար իրենց ճամփու դնելուց հետո Եռավլուրը չի մեծանալու, մեր այգիներն են շատանալու, մեր հայրենակիցները չեն գնալու երկրից»,-ասաց Կարապետյանը։




















